«Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի շրջանակում անցկացվող «Էլբրուսյան օղակ» մրցույթին 10 պետությունների զինծառայողների հետ առաջին անգամ ամբողջական կազմով մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը։
Մրցույթի մասնակիցները կատարել են 15 հատուկ խնդիր՝ բարդ կլիմայական և հոգեբանական ծանրաբեռնվածության պայմաններում հաղթահարելով լեռնային արգելքներ և սառցադաշտեր, կատարելով գետանցումներ, գործնական հրաձգության վարժություններ, երկարատև երթեր Էլբրուսյան լեռնազանգվածի շուրջ: Վերջին՝ ամենաբարդ առաջադրանքը եղել է Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթի՝ Էլբրուսի (5642 մ) նվաճումը։