ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել «Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» ծրագիրը, որի նպատակն է բարեկարգել Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհը և հարակից տարածքը՝ ներառելով ավտոկայանատեղիի կառուցում, վաճառահրապարակի բարեկարգում, ըստ անհրաժեշտության՝ հանգստի գոտու ստեղծում: Նախատեսվում է կատարել հետևյալ աշխատանքները.
-
2,4 կմ ճանապարհի հիմնանորոգում, հեծանվաուղու գծանշում.
-
ճանապարհը եզերող տեղանքից երկաթբետոնե շինաղբի հեռացում.
-
ճանապարհը ջրահեռացման տարրերով համալրում.
-
լուսավորման ցանցի կառուցում.
-
եկեղեցու աջակողմյան պատի ջրամեկուսացման, ամրակայման խնդրի լուծում.
-
ավտոկայանատեղիի, վաճառահրապարակի, սանհանգույցի կառուցում.
-
աղբյուրի հարակից տարածքի բարեկարգում, հանգստի գոտու ձևավորում.
-
վանքից դեպի Ախուրյան գետ իջնող աստիճանների բարեկարգում, դիտահարթակի կառուցում.
-
ըստ անհրաժեշտության՝ նստարանների, աղբամանների տեղադրում, զբոսաշրջային և ճանապարհային ցուցանակներով կահավորում։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թ․ ընթացքում։
«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։