ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2022 թ․ հուլիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները՝ 2022 թ․ հունվար-հուլիսը 2021 թ․ հունվար-հուլիսի համեմատությամբ: Ըստ այդմ՝
տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.1%,
արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7.0 %-ով.
ծառայությունների ծավալն աճել է 27.5 %-ով.
առևտրի շրջանառությունն աճել է 12.5 %-ով.
շինարարության ծավալն աճել է 13.6 %-ով.
արտահանման ծավալն աճել է 43.9 %-ով,
ներմուծման ծավալն աճել է 50.1 %-ով։
2022 թ․ հուլիսի ցուցանիշները 2021 թ․ հուլիսի համեմատությամբ հետևյալն են՝
տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 19.4 %.
արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 13.7 %-ով.
ծառայությունների ծավալն աճել է 30.6 %-ով.
առևտրի շրջանառությունն աճել է 21.3 %-ով.
շինարարության ծավալն աճել է 16.8 %-ով.
արտահանման ծավալն աճել է 82.2 %-ով.
ներմուծման ծավալն աճել է 58.8 %-ով։