Երեկ՝ օգոստոսի 25-ին, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում ծննդկան է մահացել: Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Մահացած կինը Լոռու մարզի բնակիչ, 20-ամյա Մ. Գ.-ն է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։