Հ-39, /Մ-10/-Գավառ-/Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ4+300-կմ7+700 հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Ճանապարհն անցնում է Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքով։
Կապալառու կազմակերպությունը՝ «Գավառի ՃՇՇ» ՓԲԸ-ն, 3.4կմ երկարությամբ ճանապարհի տարբեր հատվածներում կատարում է ճանապարհային ծածկի ապամոնտաժում, բազալտե եզրաքարերի տեղադրում, մայթերի կառուցում, ջրահեռացման համակարգի նորոգում։ Մեկնարկել են նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։
Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է Ռ Քոնսալթ ՍՊԸ-ն։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջե, աշխատանքների պայմանագրային արժեքը՝ մոտ 1 մլրդ 523 մլն դրամ։