«Օբյեկտը գործում է, բայց դժվարություններով, այնպես որ ներկա հանգամանքներում վթարի սցենարը բացառել չի կարելի։ Էլեկտրամատակարարման մշտական խափանումները, աշխատած վառելիքի հետ կապված խնդիրները»,- հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Ֆրանսիական Monde թերթի հետ հարցազրույցում։
Նա նաև հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ում դիտարկել են ատոմային էլեկտրակայաններում միջուկային վթարների ռիսկերը, բայց չէին սպասում, որ խոշոր ատոմակայանը կհայտնվի սովորական սպառազինությունների օգտագործմամբ լայնածավալ դիմակայության կենտրոնում:
Զապորոժիեի ատոմակայանի տարածքի հրթիռակոծությունը չի դադարում, ինչի հետևանքով խափանվել է ատոմակայանից Ուկրաինա էլեկտրաէներգիայի վերջին՝ չորրորդ հաղորդման գիծը։ Հակամարտող կողմերը միմյանց են մեղադրում ստեղծված իրավիճակի համար: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ քանի դեռ կայանի տարածքում տեղակայված են ՌԴ զինվորականները, առկա է համաշխարհային ռադիացիոն աղետի վտանգը։
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է հասանելիություն ստանա ատոմակայանին, այն պետք է վերադարձվի ուկրաինական հսկողության ներքո»,- նշել է Զելենսկին:
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը, իր հերթին, անհրաժեշտ է համարել, որ գործակալության մասնագետները Զապորոժիեի ատոմակայան առաքելությունից հետո կարողանան մշտական հիմունքներով մնալ կայանում: