Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է Երևանում ու մարզերում ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել տարեց և/կամ hաշմանդամություն ունեցող անձանց։
Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2022 թվականին հատկացվել է ավելի քան 155 մլն դրամ։
Այս պահի դրությամբ՝ ցերեկային խնամքի ծառայություններ է ստանում շուրջ 1335 շահառու՝ 714 տարեց, 621 հաշմանդամություն ունեցող անձ։
Մատուցվող ծառայությունները ներառում են՝
-
ցերեկային կենտրոնի շահառուների անհատական սոցիալական կարիքների գնահատում.
-
գնահատված կարիքներին համապատասխան անհատական սոցիալական ծրագրի կազմում.
-
ազատ ժամանցի և զբաղվածության կազմակերպում՝ ըստ շահառուի նախասիրության.
-
օրական մեկանգամյա սննդի տրամադրում` (շաբաթական 5 օր).
-
մշակութային միջոցառումների, հանդիպումների և էքսկուրսիաների, տարբեր խմբակների կազմակերպում.
-
օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայությունների տրամադրում:
Վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության իրենց փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն, որտեղ կատարվում է անձի կարիքի գնահատում և տրամադրվում եզրակացություն՝ խնամքի անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ։ Դրական եզրակացության դեպքում անձն ուղեգրվում է ցերեկային խնամք տրամադրող կազմակերպություն։
2022 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝
-
Երևանում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ, «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ.
-
Արարատի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ.
-
Գեղարքունիքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ.
-
Լոռու մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ , «Հայկական Կարիտաս» ԲՀԿ.
-
Կոտայքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ.
-
Շիրակի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ.
-
Սյունիքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ: