ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության ու Սյունիքի տարածքային բաժնի մասնագետները օգոստոսի 10-24-ը Սյունիքի մարզի Սիսիանի անշարժ հենակետում կշռել են 2099 տրանսպորտային միջոց։
Վերահսկողական միջոցառման արդյունքում 188 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։
Նշենք, որ բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ տեսչական վերահսկողությունն իրականացվում է 24-ժամյա ռեժիմով։