Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:
2022 թ. օգոստոսի 25-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տ. Մեծ նրբանցք թիվ 20/3 հասցեում` «Պլատոչնի» կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առաջացած կրակից և պահեստում առկա ապօրինի պահվող ռազմամթերքի պայթյունից ոչնչացվել և վնասվել են պահեստի հարակից տարածքում տեղակայված արտադրամասեր, շինություններ և դրանց ներսում առկա գույքը:
Փաստի առթիվ Արցախի ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1986 թ. ծնված Դ.Մ-ն,1998 թ. ծնված Հ.Ս.-ն,1955 թ. ծնված Յու.Մ-ն և 1986 թ. ծնված Լ.Ք.-ն:
Տարվում է համապատասխան քննություն։ Արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։