Ինչպես հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊ ծառայությունից, այսօր Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, ինչի հետևանքով
պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։
Անմիջապես դեպքի վայր է ժամանել ԱՆ «Ստեփանակերտի Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը: Այս պահի դրությամբ տուժածներ չկան: