Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում՝ թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված
հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է՝ հնարավոր ռիսկային իրավիճակները կանխվել: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ: