Հուլիսի 14-ից դաշնային օրենքում կատարված փոփոխությամբ Ռուսաստանում արդեն իսկ գտնվող բոլոր միգրանտները մինչև 2023 թ. հունվարի 10-ը պետք է անցնեն մատնահետքի (դակտիլոսկոպիկ) հաշվառում և լուսանկարում։
Այս խստացումների մասին Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը դեռ 2021-ի դեկտեմբերի 29-ին էր հայտարարել, բայց այդ ժամանակ դրանք դեռ չէին վերաբերում այն միգրանտներին, որոնք Ռուսաստան մեկնել էին մինչև 2021-ի դեկտեմբերի 29-ը և այդուհետև չէին լքել երկիրը:
Նելլի Դավթյան (Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Խոսքն այն մասին է, որ 90 օրվանից ավելի ժամկետով ոչ աշխատանքային գործունեություն ծավալող քաղաքացիները և աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով այնտեղ գտնվող քաղաքացիները, արդեն անկախ ժամկետներից, պարտավոր են անցնել լուսանկարում և մատնահետքի գրանցում:
Նպատակը եթե աշխատանքային է, կարևոր չէ՝ ինչ ժամկետով է, 30 օրում պետք է անցնի սա, իսկ եթե նպատակը աշխատանքային չէ, բայց երկարաժամկետ է, ապա 90 օրում կարող է անցնել:
Դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հանձնումը և լուսանկարումը իրականացվում է մեկ անգամ՝ առանց պետական տուրքերի գանձման՝ անկախ ՌԴ մուտքի/ելքի քանակից։ Անհրաժեշտ պայմաններից է նաև բժշկական զննություն անցնելը։ Այս ամենի համար նախատեսված ժամկետները սեղմ են՝ հաստատում է Դավթյանը. մեկնելիս առաջին իսկ օրից պետք է սկսել զբաղվել:
Նելլի Դավթյան - Կան բաղադրիչներ, օրինակ՝ բուժզննում, երբ որ բժշկական անալիզները հանձնում է և կասկած է լինում, որ կարող է ինֆեկցիոն հիվանդություն առաջ գալ, 18 օրացույցային օր կպահանջվի դա անցնելու համար;
Հաշվառումն իրականացվում է Ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններում, իսկ բուժզննման համար պետական լիցենզիա ունեցող հաստատությունները շատ են՝ տարբեր գնացուցակներով:
Նելլի Դավթյան - Ընդհանուր է հետևյալ կանոնը, որ դիմելուց հետո 5 օրվա ընթացքում այն պետք է անցնի: Իսկ այն իրականացվում է ինֆեկցիոն հիվանդությունների, թմրանյութերի և ՄԻԱՎ վարակը ստուգելու գործով:
Ի դեպ, եթե բժշկական փաստաթղթերը նախկինում վավեր էին դրանց տրամադրման օրվանից 3 ամիս, ապա նոր փոփոխությամբ 1 տարի է:
Այդ ընթացքում եթե, օրինակ, Մոսկվայից մեկնել եք Երևան, հետո՝ էլի Մոսկվա, նորից անալիզներ հանձնելու կարիք չկա: Իսկ եթե այդ 1 տարվա ընթացքում Մոսկվայից մեկնել են Երևան, վերադարձել Սոչի, ապա կրկին պետք է անցնեն բուժզննում:
Նելլի Դավթյան - Փաստացի, տվյալ խստացումներից ազատված են մարդիկ որոնք Ռուսաստանում են ոչ աշխատանքի նպատակով մինչև 30 օր ժամկետով՝ մասնավոր այցեր, հյուրընկալություն: Խստացումները չեն վերաբերում նաև այն օտարերկրացիներ համար որոնք ունեն բնակության իրավունք կամ քաղաքացիություն:
Պարտադիր ընթացակարգերն անցնելուց ազատվում են նաև մինչև 6 տարեկան երեխաները Միգազգային կազմակերպություններում աշխատող պաշտոնատար անձիք , ՌԴում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների ղեկավարները և վարչական և տեղեկատվական անձնակազմը։ Պարտադիր ընթացակարգին չհետևելու դեպքում անձը ձեռք կբերի անօրինական միգրանտի կարգավիճակ, որի մասին կտրվի ծանուցում
Նելլի Դավթյան- Ծանուցումը ստանալուց հետո 3 օրա ընթացքում պիտի լքեն երկիրը կամ ենթարկվեն հարկադիր վերադարձի, երկու դեպքում էլ կա վարչական տուգանք և դրվում է մուտքի 5 տարվա արգելք
Ի դեպ դաշնային օրենքում կատարված փոփոխություններից մեկն էլ հեշտացրել է մուտքի նպատակը փոխելու ընթացակարգը: Նելլի Դավթյանը նշում է՝ տվյալ խնդիրը հայ միգրանտները հաճախ էին ունենում:
2022-ի հուլիսի 14-ին ՌԴ-ի տարածքում գտնվող օտարերկրացիների կարգավիճակի մասին դաշնային օրենքում կատարված փոփոխությունների համաձայն 23-ի հունվարի 10-ից հետո մուտքւ նպատակը նշվել է ոչ աշխատանք, բայց համապատասխան ժամկետում փոխվել է նպատակը, հունվարի 10-ից էլ սահման հատելու անհրաժեշտութուն չի լինի, հընթացս կարող է փոխել
Նշում է՝ միգրացիոն ծառայությունը բաց է խորհրդատվության համար՝ զանգով, այցելությամբ: Բայց արդեն տեղում միգրանտները ուղղորդման , տեղեկացվածության կարիք են ունենում:
Ըստ նախորդ տարվա Ռուսաստանի փոխանցած տվյալների՝ մենք Ռուսաստանում ունենք ավելի քան 60.000 անօրինական միգրանտ:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան