Հացահատիկով բեռնված ևս երեք բեռնանավ դուրս է եկել ուկրաինական նավահանգիստներից՝ հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ ՄԱԿ-ից տեղեկացրել էին, որ Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնը թույլ է տվել ևս 5 նավի լքել ուկրաինական նավահանգիստները. դրանցով Գերմանիա, Իսրայել և Թուրքիա է տեղափոխվում ավելի քան 85 000 տոննա հացահատիկ և այլ պարենամթերք:
Լրատվամիջոցների տվյալով՝ հացահատիկային միջանցքի վերաբերյալ պայմանավորվածությունների շրջանակում Ուկրաինայից արդեն արտահանվել է մոտ 723 հազար տոննա պարենամթերք։