«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում հայտարարել է Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա (կմ 37+545-ից մինչև կմ 71+435) շուրջ 34 կմ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։
Աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան, որոնք հանդիսանում են պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթի անբաժան մաս:
Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման բանկի գնումների ուղեցույցներով սահմանված մեկ փուլ-երկու ծրար ձևաչափով, առանց նախաորակավորման փուլի և ինչպես նկարագրված է մրցութային փաստաթղթերում, բաց է իրավասու երկրներ ներկայացնող բոլոր հայտատուների համար։
Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. հոկտեմբերի 6-ը` ժամը 16:00-ն (Երևանի ժամանակով):