Ղրղզստանում օգոստոսի 25-26-ը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ռուսաստանը կառաջարկի ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։ Այդ մասին հայտնել է РБК-ն՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը։ Նշվում է, որ հանդիպմանը զեկույցով հանդես կգա ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:
Որոշման նախագծի համաձայն՝ ԵԱՏՄ-ում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների բաժինը 2022 թ. հասել է 74 տոկոսի, որի մեծ մասը բաժին է ընկնում ռուբլուն:
Փաստաթղթում նշվում է, որ ազգային արժույթներով հաշվարկների աճը կապահովի ԵԱՏՄ երկրների տնտեսական ինքնիշխանությունը։