Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:
Այս մասին «Լուրերին» հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը եղել է դարձյալ Բրյուսելում մայիսի 22-ին նույն՝ Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ ձևաչափով: