Հայաստանի արտգործնախարարությունը Ռուսաստանի դեսպանության նոտային սահմանված կարգով պատասխանել է: Այս մասին «Լուրերին» հայտնել է գերատեսչության խոսնակը:
Վահան Հունանյանը նշել է, որ նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության մաս է կազմում և, ըստ այդմ, ճիշտ չեն համարում դա հրապարակել: