Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Լամբադա» տրանսպորտային հանգույցի նորոգումն ավարտելուն զուգահեռ՝ Կոմիտասի, Ազատության պողոտաներ-Դավիթ Անհաղթի փողոց տրանսպորտային հանգույցում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ներկայումս հանգույցի ստորին հատվածում կազմակերպված է շրջանաձև երթևեկություն: