ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոշ Գոթեյմերը դատապարտել է Ադրբեջանի հարձակումներն Արցախի վրա:
«Ես դատապարտում եմ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա Ադրբեջանի վերջին հարձակումները, որոնք պատճառ են դարձել տարածաշրջանում մարդկանց մահվան և վիրավորումների։ ԱՄՆ-ը պետք է ավելին անի՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը: