Հայաստանում սեպտեմբերի 5-11-ը անցկացվելիք STARMUS VI միջազգային փառատոնի շրջանակում նախատեսվում է կազմակերպել գիտության ճամբար: Science Camp ծրագրին մասնակցությունն անվճար է:
Այն կանցկացվի Ազատության հրապարակում սեպտեմբերի 8-11-ը՝ ժամը 17:00-23:00-ն:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարակից տարածքն այդ օրերին վերածվելու է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, որտեղ ամենահասանելի ձևաչափերով թեմատիկ տաղավարներում թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար կներկայացվեն գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները՝ «Աստղաֆիզիկա», «Լազերային ֆիզիկա», «Դրոններ», «Ռոբոտաշինություն», «Արհեստական բանականություն», «ԱգրոՏեխ», «Միջուկային էներգիա», «Համաճարակաբանություն», «Երկրաշարժի ուսումնասիրություններ», «Կապույտ-կանաչ մոլորակ», «Աստղադիտակներ», «Կենդանաբանություն և բուսաբանություն», «Աջակցող տեխնոլոգիաներ», «Տիեզերական և արհեստական արբանյակներ» թեմաների շուրջ։
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է starmus.com/banner-content/starmus_camp կայքում: