2022 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով նախատեսված է Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզի և Կենտրոնական գրադարանի շենքերի կապիտալ նորոգում: Այդ մասին ասված է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի Ֆեյսբուքի էջում:
«Նախագծի ընդհանուր արժեքը 250 միլիոն դրամ է, որի 70 %-ը կվճարվի պետական, իսկ 30 %-ը՝ համայնքային բյուջեից:
Ծրագրով նախատեսված է շենքի կապիտալ նորոգում` ստորև հրապարակված նախագծով, սեյսմակայունության բարձրացում, ջեռուցման համակարգի կառուցում, բակի վերանորոգում:
Վերանորոգման արդյունքում 40-50 երեխայով կավելանա մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Արդյունքում մանկապարտեզը նախատեսված է լինելու 4 խմբերում ընդունելու մինչև 120 երեխայի` ձմռան ամիսներին աշխատելու հնարավորությամբ:
Այս շենքում է գտնվում նաև Արմավիրի գրադարան ՀՈԱԿ-ի Կենտրոնական մասնաճյուղը, որը ևս կապիտալ վերանորոգվելու է ծրագրի շրջանակներում:
Շինարարական աշխատանքների համար հայտարարվել է մրցույթ, աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի 4-րդ եռամսյակում»,- նշված է գրառման մեջ: