Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 13.1%:
Դիտարկվող ժամանակահատվածում տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
ծառայություններ՝ 27.5%,
շինարարություն՝ 13.6%,
առևտրի շրջանառություն՝ 12.5%,
արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 7%:
2022 թ. հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 47.7 %-ով. արտահանումն աճել է 43.9 %-ով, իսկ ներմուծումը՝ 50.1 %-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 8.3 %-ով: