Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացնել ևս 300 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 20-ը։
Ըստ հիմնավորման՝ 2022 թ. համար մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 000 կգ սիգի չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2022 թ. ապրիլի 21-ից, նախապատրաստվել է 571 պայմանագիր՝ 300 000 կգ ձկան համար, փաստացի կնքվել է 567 պայմանագիր՝ 295 798 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար:
2022 թ. աշնանային որսաշրջանի կազմակերպման նպատակով՝ կազմակերպվել են մի շարք քննարկումներ շահագրգիռ գերատեսչությունների և անձանց հետ։