Օգոստոսի 22-ին՝ ժամը 11.35-ին, ոստիկանության Իջևանի բաժին Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Վազաշենի սկզբնամասում հայտնաբերվել է նույն գյուղի 23-ամյա բնակիչ Սևադա Ղազարյանի այրված դիակը:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել է երիտասարդի մոխրացած դիակը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Իջևանի բաժնի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզային վարչության ծառայողները, իրացնելով Իջևանի բաժնում ստացված օպերատիվ տվյալները և համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 08.30-ին, Այգեհովիտ բնակավայրի 32-ամյա բնակիչը բերման է ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին: Նա խոստովանել է, որ օգոստոսի 21-ին, ժամը 21.45-ի սահմաններում, գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ որսորդական դանակով հարվածներ է հասցրել և սպանել 23-ամյա երիտասարդին, այնուհետև սպանության հետքերը թաքցնելու նպատակով այրել է դիակը:
32-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն: