Նարեկ Մարտիրոսյան (Փաստերի ստուգման հարթակի լրագրող) - Սա հենց էն հոդվածն ա, որ խոսում էին ռուսական կայքի: Փորձենք ՎՊՆ-ով բացենք, հիմա տարբեր գոտիներով ենք նայում, էստեղ 10:21 ա:
«Սուրմալուի» ողբերգական պայթյունին հաջորդած կեղծ լուրերից մեկն է, որը տարածվում էր վայրկյանների ընթացքում:
Հաջորդ իսկ օրը փաստերի ստուգման հարթակը հոդվածով ու փաստերով ցույց տվեց՝ ռուսական կայքի՝ իբր մինչև պայթյունը արված հրապարակումը փաստող սքրինշոթներն արվել են տարբեր ժամային գոտիներից:
Նարեկ Մարտիրոսյան - Սա մեր հրապարակածն ա, Էստեղ արդեն 15 ա, ոչ թե 14-ը, ու էլի նույն ժամն ա, սա մենք ենք արել:
«Սուրմալուի» պայթյունի հետ կապված կեղծ լուրերը հիմնականում մեկ ուղղվածություն ունեին, դժվար ստուգվող էին՝ ասում է Նարեկ Մարտիրոսյանը: Նշում՝ հիմնական հոսքը պայթյունի և դրան հաջորդած 2 օրերին էին:
Նարեկ Մարտիրոսյան - Եթե օրերով նայենք, էլի քիչ չէին 2 օրվա համար:
Ամենատարածված կեղծ լուրերն է առանձնացնում. միայն տեղական աղբյուրները չէ, որ ընդգրկված եմ այդ պրոցեսում: Սեմյոն Պեգով անունով տելեգրամյան ալիք կա, հաղորդագրություն էին տարածել, որ «Սասնա ծռերն» է պատասխանատվություն վերցրել:
Հենց պայթյունի օրն է այս լուրը տարածվել, մինչդեռ «Սասնա ծռերը» նման հայտարարություն չի արել: Ի դեպ, տելեգրամյան ալիքը, որը ունի մոտ 18 հազար հետևորդ, WarGonzo նախագծի հիմնադիր Սեմյոն Պեգովի ֆան ակումբի պաշտոնական էջն է:
Կեղծ լուրերից մեկն էլ մի քանի կայքով տարածվող Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անտարբերությանն էր վերաբերում, մինչդեռ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին կաթողիկոսն անդրադարձել էր հենց օգոստոսի 14-ին։
Պայթյունին հաջորդած խուճապային ժամերին հայաստանյան կայքերից մեկն էլ գրեց.
«ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակն իր աշխատակիցներին ներքին կարգով մեյլով ծանուցել է խուսափել գտնվել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, որտեղի՞ց է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը տեղեկացել, որ պայթյուն է սպասվում, երբ ռումբի տեղակայման ահազանգի մասին չի հայտարարել ԱԻՆ-ը»:
Սրան մենք չենք անդրադարձել, մեր գործընկերներն են անդրադարձել՝ մեդիա.Էյ Էմ-ի:
ՄԱԿ-ի գրասենյակից կապվել էին լուրը հրապարակող լրատվամիջոցի հետ ու նշել՝ նման բան չկա:
ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի հաղորդակցության ղեկավարը հայտնել է, որ «ՄԱԿ-ի անվտանգության բաժինը, ինչպես սովորաբար նման դեպքերում է լինում, աշխատակիցներին հորդորել է ուշադիր ու զգույշ լինել ժամը 14:16 րոպեին՝ պայթյունից մոտ մեկ ժամ անց»։ Եվ ոչ թե էլեկտրոնային փոստով, այլ հաղորդագրությամբ՝ պետք էր արագ ճշտել` արդյոք որևէ աշխատակից չի՞ գտնվում դեպքի վայրում։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը միջազգային փորձն է բերում, շեշտում՝ մաթեմատիկական հաշվարկներով է ապացուցված՝ ցանկացած կեղծ տեղեկություն ավելի շատ է տարածվում, քան դրա հերքումը: Ավելացնում՝ մարդը, որը հավատացել է առաջին՝ թեկուզ կեղծ լուրին, արդեն հակված չէ հերքմանը հավատալու:
Ի դեպ, 44-օրյա պատերազմից հետո հասարակությունը հատկապես զգայուն է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունների նկատմամբ: Այս պայթյունի դեպքում ևս այդ փաստը շահարկվեց: Ֆեյսբուքյան օգտատեր, նաև լրատվամիջոց գրել էին.
«Դեռևս օգոստոսի 3-ին ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին ծանուցել էր Հայաստանում հնարավոր ահաբեկչության մասին»:
Օրեր առաջ, երբ անընդհատ հնչում էին ռումբի ահազանգեր, ԱԻՆ-ը հայտարարություն էր տալիս, ու դրա հիման վրա էլ ԱՄՆ դեսպանատունը կոչ էր արել, պայթյունի օրը այդ հայտարարությունը նորից շրջանառության մեջ մտավ:
Տեղեկատվական բացից զատ, նաև քաղաքական մոտիվներն են կեղծ տեղեկությունների տարածման պատճառ դառնում՝ շեշտում է մեդիափորձագետը:
Սամվել Մարտիրոսյան (մեդիափորձագետ) - Կամայական աղմկահարույց մի երևույթ բերում է քաղաքական մեկնաբանությունները, իսկ էդ դաշտը խիստ բևեռացված է, մարդիկ հստակ պատկերացում ունեն, թե ով է աշխարհում ամենավատը, և կամայական դժբախտություն բացատրում են այդ տեսանկյունից, որը բերում է լրացուցիչ հոսքերի, որոնք կապ չունեն իրականության հետ, բայց պարտավոր են դա դաշտ նետել:
Հայկական լրահոսում և սոցիալական ցանցերի տիրույթ այդպիսի տեղեկություններ հայտնվում են նաև այլ երկրների կողմից՝ դիտարկում է մեդիափորձագետը: Փորձում են ապակայունացնել իրավիճակը, դաշտ նետել տարբեր կեղտոտ տեղեկատվական ռուլներ: Հիշեցնում՝ պայթյունի օրը նաև ռումբի մասին ահազանգ ստացվեց, որը հետո պարզվելու էր՝ կեղծ է:
Իհարկե կողքից էդ զանգերն են կամ նամակները ահաբեկչության մասին, որոնք ակնհայտորեն դրսից էին արվում՝ իրավիճակն ավելի լարելու համար:
Էսպիսի ճգնաժամային իրավիճակում ցանկացած տեղեկություն շատ-շատ ա արագ տարածվում է, դրա համար սենց դեպքերում ցանկացածին անդրադառնում ենք, նույնիսկ եթե դա տեսել է 100 հոգի, պետք է կանխել դրա տարածումը:
Որ չլինի կեղծ տեղեկություն, նման իրավիճակներում պետք է թույլ չտալ նախ տեղեկատվությունը բաց լինի՝ մեդիափորձագետի դիտարկումն է, բաց տարածությունը կարող է լցվել ցանկացած ապատեղեկությամբ, որը նաև խիստ վտանգավոր կարող է լինել: Նշում է՝ այս դեպքում, եթե ԱԻՆ-ը հասարակության հետ բաց էր, արագ արձագանքում ու տեղեկացնում էր, ապա ինֆորմացիայի առումով թերանում էին մյուս կառույցները:
Պետությունը պետք է շատ մարդկանց բացատրի, անընդհատ, որովհետև էդ պահին անընդհատ տեղեկություն ստանալու կարիք ունեն, մարդիկ անընդհատ ուզում են իմանալ՝ ինչ է կատարվում հենց էդ պահին:
Շեշտում է՝ ապատեղեկությունը բացառել հնարավոր չէ, բայց կառավարել կարելի է, իսկ դրա համար Ճգնաժամային տեղեկատվության աշխատանքային պլան է պետք՝ պետական բոլոր օղակների աշխատանքը ներառող:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան