Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը հրաժարական տվեց, ժամանել է Կիև՝ Ուկրաինայի Անկախության օրվան նվիրված այցով։
Մեծ Բրիտանիայի վարչապետը նորից հաստատել է իր դիրքորոշումը ռուս-ուկրաինական դիմակայության հարցում: Նա կոչ է արել Ուկրաինային հրաժարվել Ռուսաստանի առաջարկած «անվստահելի և անհիմն բանակցային ծրագրից» և գովել է ուկրաինացիներին «ռուսական ներխուժմանը ցուցաբերած աննկուն դիմադրության համար»: Նրա խոսքը մեջբերում է Reuters-ը։
Ջոնսոնը վստահեցրել է, որ Լոնդոնը և արևմտյան մյուս դաշնակիցները կշարունակեն աջակցել «Ուկրաինային և նրա ժողովրդին»։
Ավելի վաղ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «Ղրիմյան հարթակի» գագաթնաժողովում հայտարարել էր, որ Մոսկվան է մեղավոր Կիևի հետ երկխոսության բացակայության համար։ «Ռուսաստանն ընդհանրապես չի մտածում և երբեք չի մտածել հավասար երկխոսության մասին»,- ասել է ուկրաինացի քաղաքական գործիչը։