«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1133 փրկարարական ծառայող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
«Այս ողբերգական իրադարձությունը, որը խլեց մարդկային 16 կյանք, ցնցել է մեզ բոլորիս։ Մեր ամենօրյա աշխատանքով, մեր ապրելակերպով պետք է շտկենք և վեր հանեք բոլոր այն խնդիրներն ու բացթողումները, որոնք հանգեցրին այս ցավալի հանգրվանին։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս դժվար օրերին մեր կողքին էին և ուժ, համբերություն զոհված քաղաքացիների ընտանիքներին»,- գրել է նա։