Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ վստահություն հայտնելով, որ առկա հակասությունները չեն վերացնի երկու երկրի ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները։
Նա նշել է, որ «Բելառուսը կշարունակի հանդես գալ ներդաշնակության պահպանման, բոլոր մակարդակներում բարեկամական փոխադարձ հարգանքով շփումների զարգացման օգտին»։
Ըստ մամուլի ծառայության՝ Բելառուսի պետության ղեկավարն ուկրաինացիներին մաղթել է խաղաղ երկինք, հանդուրժողականություն, արիություն, ուժ և հաջողություններ՝ արժանապատիվ կյանքը վերականգնելու գործում։