ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ:
Որոշման մեջ մասնավորապես նշված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր՝ 2022 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը ներառյալ:
2. Անահիտ Ավանեսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի
առաջին տեղակալ Լենա Նանուշյանը»: