Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը վախենում է, որ համաշխարհային հանրությունը «կհոգնի» ռուսական հատուկ գործողությունից։ Այդ մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում։
Ուկրաինացի պաշտոնյան դա անվանել է Կիևի՝ Մոսկվայի հետ դիմակայության գլխավոր սպառնալիքներից մեկը։
«Ես դա անվանում եմ հոգնածության համախտանիշ, և ինձ համար դա գլխավոր սպառնալիքներից մեկն է: Մենք պետք է աշխատենք, շփվենք, զրուցենք մարդկանց հետ, կանխենք այդ հոգնածությունը, որովհետև դա շատ-շատ վտանգավոր է մեզ համար»,- ասել է Ռեզնիկովը:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին էլ ասել է, որ ժամանակն Ուկրաինայի դեմ է աշխատում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու դաշնակիցները չեն հրաժարվում Ուկրաինային օգնելու նոր ուղիներ փնտրելուց։