Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկզբից լատվիական հասարակության մեջ հայտնվել է «պետությանն անհավատարիմ ռուսալեզու համայնքի մի հատված, որին պետք է վերահսկել»։ Այս կոչն արել է հանրապետության նախագահ Էգիլս Լևիտսը, նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Մեր խնդիրն է զբաղվել դրանով և մեկուսացնել այն հասարակության մյուս մասից»,- հավելել է պետության ղեկավարը։
Սա Լատվիայի նախագահի առաջին հակառուսական հայտարարությունը չէ: Ավելի վաղ Լևիտսը հայտարարել էր, որ Լատվիան Ֆինլանդիայի, Էստոնիայի, Չեխիայի և այլ համախոհ երկրների հետ պետք է եվրոպական մակարդակով պահանջ ներկայացնի ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին, ինչպես նաև պետք է վերանայել արդեն տրված կացության թույլտվություններն ու վիզաները:
Լատվիայի պաշտպանության նախարարն էլ կոչ էր արել Ռուսաստանին բացառել ՄԱԿ-ից Ուկրաինայում սկսած հատուկ գործողության պատճառով։