Ղազախստանի Հանրապետության նախագահի մամուլի ծառայության «Բորթ N1» պաշտոնական Telegram ալիքը հայտնել է, որ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Օդանավակայանում Ղազախստանի նախագահին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յակուբ Էյուբովը և Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
Այցի շրջանակներում նախատեսվում են բանակցություններ Ադրբեջանի և Ղազախստանի նախագահների միջև նեղ և ընդլայնված կազմով։ Սպասվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։
Բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք ղազախա-ադրբեջանական պայմանագրեր։