Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Զրուցակիցները շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ: Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Միաժամանակ, ընդգծվել է տարածաշրջանում կայունության ապահովման գործում ռուսական խաղաղապահ առաքելության դերը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ: