Մեծ Բրիտանիան, տնտեսական ճգնաժամի հետ կապված, Ուկրաինային Եվրոպայի աջակցության թուլացումը կանխելու համար իր դիվանագետներին ուղարկել է եվրոպական մայրաքաղաքներ: Նրա էմիսարները պետք է համոզեն գործընկերներին չկրճատել օգնությունը Կիևին, հայտնում է The Telegraph-ը։
Պարբերականը, հղում անելով դիվանագետների բանակցությունների մասին տեղեկատվության աղբյուրին, գրում է, որ «Եվրոպական կառավարությունները գնալով ավելի են անհանգստանում Ուկրաինային զենքի և մարդասիրական մատակարարումների ծախսերով, քանի որ իրենց երկրների քաղաքացիները բախվում են էներգակիրների գների կտրուկ բարձրացմանը»։
Հոդվածը հիշեցնում է, որ տնտեսագետներն ակտիվ ռեցեսիա են կանխատեսում Եվրոպայում, որի տնտեսությունը գնալով ավելի է ենթարկվում ռիսկերի՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների և էներգառեսուրսների սակավության հետ։
Տարածաշրջանը բախվել է բնական գազի ռեկորդային գների, ինչպես նաև լոգիստիկ խնդիրների՝ կապված գետերի ցամաքելու և գետային տրանսպորտով վառելիք մատակարարելու անհնարինության հետ:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ խոստովանել է, որ եվրոպական աջակցությունն Ուկրաինային կարող է թուլանալ առաջիկա ամիսներին, և նշել է, որ դաշինքի միասնության պահպանումը «ամենօրյա պայքար է»։