ԱՄՆ զինված ուժերը հարձակվել են Սիրիայի Դեյր էզ-Զորի ենթակառուցվածքային օբյեկտների վրա, որոնք օգտագործում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված խմբավորումները: Այդ մասին ասվում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության թվիթերյան էջում։
Հաղորդագրության համաձայն՝ ճշգրիտ հարվածները հասցվել են նախագահ Ջո Բայդենի ցուցումով՝ «ԱՄՆ անձնակազմը պաշտպանելու իրանամետ խմբավորումների հարձակումներից»։
Հաղորդագրությունում նաև ընդգծվում է, որ ԱՄՆ զինվորականները Սիրիայում են «Իսլամական պետության» պարտությունն ապահովելու համար:
«Ինտեֆաքսն» էլ, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, հաղորդում է, որ ռուսական զինուժը Սիրիայում ոչնչացրել է «Ջաբհաթ ան Նուսրայի» գրոհայինների շտաբը: Նշվում է, որ «վերացվել են կապի կենտրոնը և գրոհայինների շտաբը, ինչպես նաև հրետանային զինամթերքի պահեստը»։