Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն այլ երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հելսինկիում հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակը դեռ չի եկել:
«Ներկա պայմաններում Ռուսաստանի հետ հարաբերություններից քիչ բան է մնացել։ Փոխվստահությունը կորցրել ենք, նոր մեկնարկի որևէ նշան չկա: Հիմա հարաբերությունները կարգավորելու ժամանակը չէ»,- նշել է նախագահը:
Ռուսաստանի հետ հարաբերությունները Նիինիստյոն համեմատել է «Սառը պատերազմի» ժամանակների հետ: Ֆինլանդիայի նախագահը կարծիք է հայտնել, որ բոլոր ուղղություններով երկխոսության հնարավորություններ գրեթե չկան՝ կարևորելով Ռուսաստանի հետ կապի մնացած ուղիները բաց պահելու անհրաժեշտությունը: