Տարեսկզբի համեմատ ՀՀ պետական պարտքը նվազել է 363 մլրդ դրամով (մոտ 900 մլն դոլար) կամ 8,2 %-ով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
«Կառավարության պարտքը նվազել է 366 մլրդ դրամով կամ -8,7 %-ով։ Կառավարության արտաքին պարտքը նվազել է 585 մլրդ դրամով կամ -19,7%-ով։ Կառավարության ներքին պարտքը ավելացել է 219 մլրդ դրամով կամ 17,7 %-ով։ Պարտքի միջին տոկոսադրույքն աճել է 1 %-ով՝ դառնալով 5,68 %։ Մեր պարտքի 25,4 %-ը ներքին պարտքն է, 74,6%-ը՝ արտաքին պարտքը»,- գրել է նա: