Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քննարկել են կարճաժամկետ և երկարաժամկետ էներգետիկ լուծումներ՝ Ռուսաստանից ավելի քիչ էներգետիկ կախվածություն ունենալու համար:
Թրյուդոն Մոնրեալում հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ Կանադան կանի «այն, ինչ կարող է»՝ նպաստելու էներգակիրների մատակարարմանը: Կարճաժամկետ հեռանկարում, Կանադայի վարչապետի խոսքով, նախ կավելացվեն արդյունահանման հզորությունները, ինչպես նաև կդիտարկվի հեղուկ բնական գազի՝ Եվրոպա արտահանման հնարավորույթունը:
Գերմանիայի կանցլերն իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է որպես էներգիայի աղբյուր ածխաջրածնային ռեսուրսների օգտագործման կարևորությունը: