Լուսինե Առուշանյան (հրուշակագործ) - Սկզբից պատրաստում ենք միջուկը, հետո պատարաստում ենք թերթիկները պրովուլկայի վրա, հետո նոր հավաքում ենք.․․
Դաշտային ալ կարմիր կակաչներըը քաղցր ծաղկեփնջի համար են։ Հրուշակագործների այս խումբը շաքարափոշուց վարպետորեն ծեփում է ինչ մտքին դրեց՝ Հայաստանի ժայռերին փաթաթվող օձածաղիկ կապարից մինչև դեկորատիվ խոլորձ։
Մարինե Խալաթյան (հրուշակագործ) - Սա մագնոլիան է, քրիզանթեմներն են, ռանոկոլոս, անգլիական վարդեր ունենք, դասական վարդեր ունեք, սրանք չինական ժասմիններն են. դեռ հավաքված չէ։ Նարցիսները... Հրաշք աշխատանք են․․․ Գասմեա՝ խնդրեմ, անեմոաները...
Ծաղիկները միջազգային հերթական մրցույթ տանելու համար են․ քանի որ բնության հրաշքները խոհանոցում կրկնօրինակելը բարդ գործ է, ամիսներ առաջ են սկսել նախապատրաստությունը, որ հասցնեն նոյեմբերի 25-ի առաջնությանը՝ ներկայացնում է հրուշակագործների Հայաստանի թիմի ղեկավարը։
Իսկուհի Աբրահամյան (հրուշակագործների Հայաստանի թիմի ղեկավար) - Երկու տարին մեկ Լյուքսեմբուրգում լինում է աշխարհի առաջնություն խոհարարության և հրուշակագործության։ Արվեստ ենք ներկայացնում: Մենք խմորեղեն չենք տանում, մենք արվեստ ենք ներկայացնում:
Արվեստի մակարդակի հասցնել հրուշակագործությունը: Սենյակում բոլորին տիկին Իսկուհին է սովորեցնում, երբ Բելառուսից Երևան է գալիս՝ վարպետության դասերի։ Նրա սաներից այս տարի Հայաստանի թիմում ընդգրկած է նաև համեղ ուտել սիրող իտալացիների համար հայկական գաթա ու փախլավա թխող Սյուզաննան։
Սյուզաննա Ղազարյան (հրուշակագործ) - Այո, բնակվում եմ Հռոմում, ունեմ խմորեղենի փոքրիկ արտադրամաս:
Լյուքսեմբուրգում ժյուրիի գնահատմանը. Սյուզիի գործերից ներկայացվելու է թփի քաղածից չտարբերվող շաքարամասուրը։ Տիկին Մարգարիտան էլ ռոմիկուլուսների պատասխանատուն է։ Խմորեղենի սեփական արտադրամասի պատվերներից հետո մինչև գիշերվա ժամը երեքը ծաղիկ է սարքում։
Մարգարիտա Հարությունյան (հրուշակագործ) - Մի օրում կարթղ եմ պատրաստել մի երկու հատ: Դժվար է. էդ թփերը գրտնակելու համար պիտի բարակ գրտնակես․․․
Միայն հոտը-բուրմունքն է պակասում, որ նայողը իսկականի հետ շփոթի շաքարից համեղ ծաղիկները։
Հայաստանի թիմը՝ մասնակցել-հաղթել է Շտուտգարդում անցկացվող հրուշակագործների օլիմպիադայում։ Անցած տարի էլ Ռուսաստանի Լեգենդայում են մեդալների արժանացել։ Վերջապես մրցանակները տեղ հասան՝ ասում է խմբի ղեկավարը։
Շաքարածաղիկներն այս անգամ փնջով թե այլ հավաքածուով կներկայացվի միջազգային ժյուրիին: Այսպես ասած «դեսերտի դիզայներները» չեն ուզում փակագծեր բացել։ Կոմպոզիցիան գաղտնի կմնա մինչև բուն մրցույթը։
Հայ հրուշակագործները, ի դեպ, Լյուքսեմբուրգ են գնալու «Թեսթ օֆ փիս»՝ «Խաղաղության համը» ասոցիացիայի անունից։ Այն հիմնադրել, Իսրայելի ու Պաղեստինի կառույցները նախագահում է Բեյրութում ապրող մեր հայրենակից, խոհարար Սարգիս Հակոբյանը։
Իսկուհի Աբրահամյան (հրուշակագործների Հայաստանի թիմի ղեկավար) - «Թեսթ օֆ փիսը» թույլ է տալիս մեզ մտնել համաշխարհային կուլինարիա՝ Արմենիան մտել է:
Ճանաչում, մրցանակ․․․ Դափնիների ինչ փունջ կնվաճեն հայ վարպետները՝ աշնան վերջին պարզ կդառնա։ Խոհանոցային արվեստում ուժերը չափելու են մոտ 70 երկրի հրուշակագործներ։