Միգրացիոն ծառայությունից տեղեկացնում են, որ այն օտարերկրացիները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները, ովքեր Ռուսաստանի Դաշնությունում են գտնվել մինչև 2021 թ. դեկտեմբերի 29-ը և մինչև այժմ չեն հատել ՌԴ սահմանը և ՌԴ-ում են գտնվում ոչ աշխատանքային գործունեության ծավալելու նպատակով՝ 90 օրը գերազանցող ժամկետով կամ ՌԴ-ում են աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով՝ անկախ գտնվելու ժամկետից, չունեն բնակության ժամանակավոր թույլտվություն (РВП), բնակության թույլտվություն (Вид на жительство) կամ քաղաքացիություն, մինչև 2023 թ. հունվարի 10-ը պետք է անցնեն մատնահետքի (դակտիլոսկոպիկ) հաշվառում և լուսանկարում:
Մատնահետքի հաշվառման և լուսանկարման ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկությունը հասանելի է https://migration.am/news/467 հղումով։
Նշված պահանջը սահմանվել է 2022 թ. հուլիսի 14-ի 357-Ֆ3 «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի» մասին դաշնային օրենքով և ՌԴ առանձին օրենսդրական ակտերով։