Ռոսավիացիան մինչև օգոստոսի 29-ը երկարացրել է Ռուսաստանի կենտրոնական և հարավային հատվածի 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումները: Այդ մասին հայտնել են երկրի օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությունից։
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Կրասնոդարի, Դոնի Ռոստովի, Անապայի, Վորոնեժի, Բելգորոդի, Գելենջիկի, Բրյանսկի, Սիմֆերոպոլի, Կուրսկի, Լիպեցկի և Էլիստայի օդանավակայաններում: