Կիևում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Ուկրաինայի տարածքը:
«Պետքարտուղարությունը տեղեկություն ունի, որ Ռուսաստանն առաջիկա օրերին կակտիվացնի Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և պետական օբյեկտներին հարվածներ հասցնելու ջանքերը։ Ռուսական կողմի հարվածներն Ուկրաինային մշտական սպառնալիք են ներկայացնում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների համար։ ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում լքել Ուկրաինան՝ օգտագործելով ցամաքային տրանսպորտի հասանելի տարբերակները, եթե դա անվտանգ է»,- ասված է դեսպանության՝ անվտանգության վերաբերյալ նախազգուշացման մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոնություն պահպանեն և համապատասխան քայլեր ձեռնարկեն անվտանգության մասին իրենց իրազեկությունը բարձրացնելու համար։