Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջին փաստաթղթի մասին Կիևի հայտարարությունները: Նա նշել է, որ Ուկրաինայի որևէ հարևան չի կարող որևէ երաշխիք տալ, «նույնիսկ եթե սարսափելի ատում է Ռուսաստանին»:
«Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կարող էր տալ միայն Ռուսաստանի հետ պայմանագիրը։ Սակային Ուկրաինայի իշխանությունները՝ ոգևորված Արևմտյան փողերով ու հրթիռներով, հրաժարվել են դրանից»,- նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:
Ընդ որում՝ նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինային չեն պատրաստվում ընդունել ՆԱՏՕ: «Դաշինքում թեկուզ ռուսատյաց են, բայց ինքնասպան չեն։ Եվ դա հատուկ ռազմական գործողության ուղղակի արդյունքն է»,- կարծիք է հայտնել Մեդվեդևը: