Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օգտին։ Այդ մասին թուրքական Haber Global հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները չորս քննարկում են անցկացրել: Խոսքը հարաբերությունների փուլային կարգավորման մասին է։ «Խոսքը հարաբերությունների փուլային կարգավորման մասին է: Այս ուղղությամբ քայլերը շարունակվում են։ Վստահությունը խթանող որոշ քայլեր արդեն արվել են Հայաստանի հետ, օրինակ՝ ավիահաղորդակցության վերականգնումը, օդային տարածքի բացումը, և այլն: Որոշակի ջանքեր են ձեռնարկվել առևտրի ոլորտում»,- մանրամասնել է Չավուշօղլուն:
Նա սուբյեկտիվ է համարել Անկարայի և Երևանի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի շփումներից կտրված ընկալելու փորձերը: