Ռուսաստանին բաժին է ընկնում Վրաստան ցորենի ընդհանուր ներմուծման 86%-ը, ալյուրի 99%-ը։ Այս մասին հայտնել է Новости-Грузия գործակալությունը։
Լրագրողների տվյալներով՝ 2022 թվականի հունվարից հուլիսը Ռուսաստանի Դաշնությունից վրացական շուկա է մուտք գործել 48,3 հազար տոննա ցորեն, Ղազախստանից նույն ժամանակահատվածում ներկրվել է 3,7 տոննա, Հայաստանից՝ 3,6 տոննա։
Նշվում է, որ ցորենի տարեկան սպառման մոտավորապես 15%-ն է արտադրվում Վրաստանում, մնացած մասը ներմուծվում է։ Միաժամանակ վերջին մեկ տարվա ընթացքում գնվող հացահատիկի ծավալը նվազել է։ Ռուսաստանում պաշտպանիչ տուրքերի ներդրման պատճառով Վրաստանը սկսել է ռուսական ալյուր գնել։