Արթուր Ումրշատյան (ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ) - Կան կարծրատիպեր, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում՝ սկսած անչափահասների մեքենա վարելուց մինչև առանց պետհամարանիշի վարելը, ինչ-որ ժամանակաշրջան հասարակության մեջ դեր ցույց տալու գրավական է եղել:
Հիմա այս երևույթները բացառապես օրենքի խախտում են՝ շեշտում է Ումրշատյանը: Այդ ուղղությամբ բարելավվում կա հատկապես այն մարզերում, որտեղ արդեն ծառայության են անցել պարեկները:
Արթուր Ումրշատյան - Կորը ինքը աճել է ի սկզբանե, վերջին ժամանակներում կտրուկ նվազման է գնում: Մարզերում 337 դեպք ենք ունեցել, 3 ամիս ենք ծառայություն ունեցել, դա մեծ ցուցանիշ է, բայց վերջին 1 ամսում գրեթե նման դեպք չենք ունեցել:
Չնայած մայրուղիներին ու քաղաքների փողոցներում արդեն այդպիսի մեքենաներ քիչ են հանդիպում, բայց սեզոնով պայմանավորված՝ միջհամայնքային ճանապարհներին օրինակները դեռ շատ են: Խոսքը խոտանված մեքենաներ վարելու մասին է: Ոստիկանությունը թվեր է ներկայացնում. 2021 թվականին Ճանապարհային ոստիկանության մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումներում խոտանվել է 11685 տրանսպորտային միջոց, 2022 թվականի առաջին կիսամյակում՝ 4964։ Բայց թե միջհամայնքային ճանապարհներին քանիսն են դեռ երթևեկում՝ վիճակագրություն չկա:
Մարզերում ընդունված պրակտիկա կա, ժամանակի ընթացքում մեքենաները խոտանված են, բայց այդ մեքենաներով կարող է հանդից տուն ապրանք տեղափոխել, ու դա լուրջ խնդիր է:
Կոչ ենք անում նմանատիպ, հատկապես բեռնատարների հետ կապված հաշվառման խնդիրները լուծեն, մենք հանդուրժողականություն ունենք որպես գյուղաբնակ, շատ ժամանակ վարչական տույժերով ենք սահմանափակվում, բայց դա երկար չի կարող տևել:
Իսկ ընդհանրապես, առանց պետհամարանիշի, կեղծ պետհամարանիշով կամ պետհամարանիշի հետ կապված որևէ խնդրով մեքենա վարելու դեպքում ձեզ սպասում է՝
վարորդական վկայականի իրավունքից զրկում.
մեքենան էլ տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք:
1 տարի Երևանը և 3 ամիս Շիրակի, Լոռու մարզերը վերցրած 7829 դեպք են ունեցել, դա վերաբերում է պետհամարանիշ չունենալուն, կեղծով վարելուն, չնախատեսված դեպքում փակցնելուն:
Առավել հաճախ տրանսպորտային միջոցը վարել են հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցված վիճակում՝ 4310-ում, անընթեռնելի համարանիշով՝ 1249, մեկ համարանիշով՝ 663, փակած՝ 365 կամ տրանսպորտին չհամապատասխանող պետհամարանիշով՝ 360:
Ընդհանուր վթարների վիճակագրության մեջ քիչ չեն նաև առանց համարանիշի մեքենաների մասնակցությամբ վթարները։ 2021 թվականին մարզերում առանց համարանիշի մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել 164 վթար, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, 208-ը՝ վիրավորվել, իսկ 2022-ի առաջին կիսամյակում այդպիսի մեքենաների մասնակցությամբ պատահարները 91-ն են. 2 մարդ զոհվել է, 104-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան