Օգոստոսի 21-ին՝ ժամը 22.25-ին, ոստիկանություն զանգած անձը հայտնել էր, որ եթե 10 րոպեից իր ծանոթին Աշտարակի ոստիկանները բաց չթողնեն, ապա նա կպայթեցնի ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը և կվնասի բաժնի ղեկավարությանը։
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները րոպեների ընթացքում ճշտել են զանգողի անձն ու գտնվելու վայրը։ 42-ամյա տղամարդն ահազանգից 25 րոպե անց հայտնաբերվել է Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում և ձերբակալվել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Կատարվում է նախաքննություն։