«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հաղորդում են՝ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ- /Մ-2/ միջպետական ավտոճանապարհի 66-ից մինչև 80-րդ կիլոմետր հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ 14 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը ձգվում է Գեղարքունիքի մարզով. սկսվում է Մարտունի քաղաքից, անցնում Գեղհովիտ բնակավայրով և ավարտվում Վարդենյաց լեռնանցքում։
Շինաշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ քոնսալթ» ՍՊԸ-ն։