Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն այսօր շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենի կայարաններում։
Շրջայցի ընթացքում Սեդրակյանը ծանոթացել է առկա խնդիրներին, զրուցել կայարանային համալիրների աշխատակիցների հետ:
Նա ընդգծել է, որ նմանատիպ շրջայցերը կրելու են պարբերական բնույթ, որոնց ընթացքում ի հայտ եկած խնդիրները հավաքագրվելու, դասակարգվելու են, և ըստ առաջնահերթության դրանց տրվելու են շուտափույթ լուծումներ։