Սույն թվականի օգոստոսի 18-ին և 21-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով Թեհրանում ՀՀ դեսպանություն են այցելել և սգո մատյանում գրառումներ կատարել ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Արա Շահվերդյանը, պետական կառույցների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, իրանահայ համայնքային կառույցների ղեկավարներ։
Ինչպես հայտնում են դեսպանությունից, ստացվել են նաև բազմաթիվ ցավակցական ուղերձներ՝ հասցեագրված զոհվածների հարազատներին, հայ ժողովրդին և ՀՀ Կառավարությանը։